Ռուսական հումանիտար առաքելության գլխավոր տնօրեն Սերգեյ Շևչուկը կարևորել է իրենց գործունեւթյունը ԱՊՀ երկրներում։ Նա տեղեկացրել է, որ նոյեմբերի կեսին մեկնարկել է դասագրքերի և այլ գրքերի փոխանցումը Հայաստանի դպրոցներին, որտեղ, ըստ նրա, ռուսալեզու դասարաններում սովորել ցանկացողների թիվը կայուն աճում է։
Նա հայտարարել է, որ հետխորհրդային տարածքի բազում վայրեր են գրքեր տանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Բայց Հայաստանում ուսուցիչները շատ սուր էին արձագանքում, ասում էին, որ երկար են սպասել, շնորհակալություն էին հայտնում։ Դասավանդողների համար կարևոր է ակտուալ նյութեր ստանալը։ Օբյեկտիվորեն, ռուսական դասարաններում սովորող աշակերտների թիվն աճել է։
Եթե հայտի ձևավորման պահին միջինը դասարանում 10-15 աշակերտ էր սովորում, ապա այժմ արդեն 25-35»,–ասել է նա։
2022-ին ռուս–ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո ՀՀ ռուսաստանցիների մեծ ներհոսք է եղել։