ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Հյուսիսային Մակեդոնիայում է` մասնակցելու է ԵԱՀԿ նախարարների խորհրդի 30-րդ նիստին։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում, որտեղ կմասնակցի ԵԱՀԿ նախարարների 30-րդ խորհրդին։ Այցը կտևի մինչև դեկտեմբերի 1–ը։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ»,–ասվում է գրառման մեջ։