Նոյեմբերի 29-ին Թբիլիսի կատարած աշխատանքային այցի ընթացքում, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի հետ հանդիպմանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցեր։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային ձևաչափով համագործակցությանը:
Կողմերը մտքեր են փոխանակել հայ-վրացական երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ: