4 մայիսի 2009 - 13:34 AMT
«Արարատն» իր վատագույն սեզոնն է անցկացնում Հայաստանի առաջնությունում
Ավարտվել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության 6-րդ փուլը: Երկրորդ օրը տեղի են ունեցել «Արարատ»-«Գանձասար» եւ «Ուլիս»-«Բանանցի» խաղերը: Երկու խաղերում հաղթել են հյուրերը` «Բանանց» իր 5-րդ հաղթանակն է տարել, հաղթելով մրցակցին 1:0 նվազագույն հաշվով: Այսպիսով, Արմեն Գյուլբուդաղյանի սաները 15 միավորով հայտնվել են մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում` զիջելով 3 միավոր «Փյունիկին»: Իսկ «Արարատը» կրեց իր վեցերորդ պարտությունը 0:2 հաշվով` առաջին 3 միավորը նվիրելով «Գանձասարին»:
Հիշեցնենք, որ 6-րդ փուլի առաջին օրը Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հաղթեց Գյումրիի «Շիրակին» 4:0 հաշվով, իսկ Աշտարակի «Միկան»` մայրաքաղաքի «Կիլիկիային»1:2 հաշվով:
Մրցաշարային դասավորությունը 6 փուլերից հետո`
1. «Փյունիկ»-18 միավոր
2. «Բանանց»-15 միավոր
3.«Միկա»-13
4. «Ուլիս»-10 միավոր
5.«Կիլիկիա»-6 միավոր
6.«Շիրակ»-6 միավոր
7. «Գանձասար»-3 միավոր
8. «Արարատ»-0 միավոր: