5 դեկտեմբերի 2023 - 11:40 AMT
ԱԽ քարտուղարն ԱՄՆ–ում երկկողմ պաշտպանական գործակցության վերաբերյալ հարցեր է քննարկել

Աշխատանքային այցով ԱՄՆ–ում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երկրի Պաշտպանության դեպարտամենտում երկկողմ պաշտպանական գործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ:

Նա ընդգծել է տարածաշրջանի կայունության ապահովման անհրաժեշտությունը:

Մտքեր ենք փոխանակվել երկկողմ համատեղ ծրագրերի իրականացման շուրջ, ընդգծվել են խաղաղապահ գործունեության շրջանակներում համագործակցությունը և փոխգործակցման խորացումը երկու երկրների զինված ուժերի միջև:

Երկուստեք կարևորվել է ՀՀ Զինված ուժերի ժողովրդավարական կառավարման և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված աշխատանքները:

Արմեն Գրիգորյանն ԱՄՆ է մեկնել դեկտեմբերի 1–ին։ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի նախորդ այցն ԱՄՆ տեղի էր ունեցել հուլիսին՝ նա մի շարք հանդիպումներ էր ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։