Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում, իսկ Ախուրյանի, Թալինի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի և Արարատի տարածաշրջաններում՝ անձրև։
Սպիտակի‚ Դիլիջանի ոլորաններում և Արտաշատի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր, հայտնում է «Ճանապարհայինդեպարտամենտ»հիմնադրամը։
Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։