Դեկտեմբերի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Սուրենավան գյուղում թափառող շները հարձակվել են դպրոց գնացող երեխաների վրա, նրանցից մեկը մահացել է, հայտնում է Shamshyan.com–ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 7-ամյա Ալիկ Գ.-ն է:
Ժամը 09:20-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սուրենավան, որտեղ հայտնաբերել են երեխայի դին:
Պարզվել է՝ առավոտյան 3 երեխա դպրոց գալուց են եղել, երբ թափառական 5 շուն հարձակվել է նրանց վրա: Վերջիններս փախել են շների հարձակումից, սակայն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները արձանագրել են երեխաներից մեկի կենսաբանական մահ: