Երևանն ու Մոսկվանը բանակցություններ են վարում Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկեր կառուցելու շուրջ։ Այդ մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում, որն անցկացվել է Երևանում:
Նա նշել է, որ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործումը երկկողմ հարաբերությունների օրակարգում չափազանց կարևոր թեմա է, գրում է Sputnik Արմենիան։
ՌԴ փոխվարչապետը հայ գործընկերներին շնորհակալություն է հայտնել Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ռուսական ընկերության օգտին ընտրություն կատարելու համար:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով կառավարությունը 65 մլն դոլարի պայմանագիր կկնքի ռուսական «Ռոսատոմ» ընկերության հետ։