Մոսկվայից Երևան ուղևորվող Boeing 737 ինքնաթիռը վերադարձել է «Շերեմետևո» օդանավակայան՝ շասսիի հետ խնդիրների պատճառով։ Այդ մասին դեկտեմբերի 18–ին հայտնել է Արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Շերեմետևո» օդանավակայան է վերադառնում Երևան ուղևորվող Boeing 737–ը»,–ասել է նա։
Ըստ նրա, չի գործել շասսիի առաջամասի կառավարման վահանակը։