Առցանց քարտեզներում հանրային փոխադրամիջոցի տեղաշարժն ապահովելու նպատակով հատուկ սարքեր են տեղադրվել: Այդ մասին ասվել է Երևանի քաղաքապետարանի դեկտեմբերի 18-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Այդպիսի սարք է տեղադրվել 448 շարժակազմում։
Ասվել է նաև, որ Երևանի քաղաքապետարանն իր ռեսուրսներով պատրաստ է իրականացնել ձյան մաքրման աշխատանքները: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել մայթերին: Զեկուցվել է, որ բոլոր տնտեսվարողներն զգուշացված են՝ ապահովելու պարտադիր բարեկարգման պահանջը:
Նշվել է, որ համայնքն այս տարի ձեռք է բերել մայթ մաքրող 50 միավոր տեխնիկա: