Շվեյցարաբնակ կինոռեժիսոր Էլոդի Դերմանժի մուլտիպլիկացիոն կարճամետրաժ ֆիլմը՝ «Արմատը», հավակնում է «Օսկարի»: Ֆիլմը ռեժիսորի ընտանիքի հայկական ծագման և սերունդների տրավմայի մասին է, գրում է The Hollywood Reporter
Էլոդի Դերմանժը, որի պապը հայ է, կարճամետրաժ ֆիլմում ուսումնասիրում է իր ընտանիքի պատմությունը՝ հարցազրույց վերցնելով հորից և մորաքրոջից: Ֆիլմի ընթացքում նա բացահայտում է, որ սերն արտահայտելու իրենց անկարողությունը փոխանցվում է սերնդեսերունդ, գրում է Հանրային ռադիոն։
«Օսկարի» կարճ ցուցակները մի քանի անվանակարգերում, այդ թվում՝ «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգ, կհրապարակվեն դեկտեմբերի 21-ին: