Շվեդիայի Սյոդերտալյե քաղաքում թալանվել և վանդալիզմի է ենթարկվել հայկական եկեղեցին։ Այդ մասին հայտնել են շվեդական լրատվամիջոցները։
Սուրբ Մարիամ Հայ Առաքելական եկեղեցուց գողացել են թանկարժեք իրեր, որոնք ունեն և՛ ֆինանսական, և՛ հոգևոր արժեք։ Նշվում է, որ այժմ ոստիկանությունը հետաքննում է միջադեպը, գրում է Aysor.am-ը։
Նշվում է, որ Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչ Լուսինեն X-ի իր միկրոբլոգում գրել է, որ ավելի վաղ Շվեդիայում հայկական գերեզմանների վրա հարձակումների շարք է եղել, նաև անձամբ իր և արդեն եկեղեցու վրա։
«Սա պատահականությունների շղթա չէ։ Սա դիտավորյալ թիրախավորում և ահաբեկում է»,-գրել է նա։