5 մայիսի 2009 - 16:56 AMT
«Օրինաց Երկիրը» խոստանում է պայքարել բյուրոկրատիզմի դեմ եւ պաշտպանել երեւանցիների իրավունքները
«Օրինաց Երկիր» կուսակցության տարածած նախընտրական ծրագրում մատնանշված են մայրաքաղաքի ռազմավարական կառավարման ուղղություններն ու սկզբունքները Երեւանի քաղաքապետի եւ Ավագանու խորհրդի ընտրություններին հաղթանակ տանելու դեպքում: Մայրաքաղաքի զարգացման հիմնական ուղղություններից մեկը կուսակցության ծրագրի համաձայն քաղաքի զարգացման կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերի մշակումն ու իրականացումն է, աղքատության լիկվիդացումն ու սոցիալական ոլորտում ծայրահեղ բեւեռացման հաղթահարումն է, պայքարը բյուրոկրատիզմի դեմ:

Կուսակցությունը մտադիր է առանձնահատուկ ուշադրություն հատկացնել ողջ քաղաքի ինֆրակառույցներրի ու Երեւանի կոմպլեքսային կառուցապատման հավասար զարգացմանը, երեւանցիների իրավունքների պաշտպանությանը մայրաքաղաքի կառուցապատման ծրագրերի իրականացման հետ մեկտեղ, ապօրինի շինությունների եւ շինարարության դեմ պայքարին:

Ծրագրի մեջ ներառված են նաեւ բնապահպանական խնդիրներ, բնակարանային ֆոնդի պահպանման ծրագրերի իրականացում, բնակա-հասարակական տնտեսության ղեկավարում:

Ընտրություններում հաղթելու դեպքում «Օրինաց Երկիրը» նախատեսում է նաեւ նոր աշխատատեղերի ստեղծում: