Եվրախորհրդարանը որոշել է դիտորդներ չուղարկել փետրվարի սկզբին Ադրբեջանի նախագահական ընտրություններին: Այդ մասին ասվում է Եվրախորհրդարանի առաջատար պատգամավորների հայտարարության մեջ:
«Եվրոպական խորհրդարանը չի դիտարկելու ընտրությունների գործընթացը և, հետևաբար, չի մեկնաբանի ոչ բուն գործընթացը, ոչ էլ դրա արդյունքները», - ասվում է փաստաթղթում, հայտնում է Sputnik Արմենիան։
Դեկտեմբերի սկզբին Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարեց 2024 թվականի փետրվարի 7-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին։
Ադրբեջանի նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով: Վերջին անգամ նախագահական ընտրությունները երկրում անցկացվել են 2018 թվականի գարնանը, հաջորդը նախատեսված էր 2025 թվականին: Իլհամ Ալիևը ղեկավարում է արդեն մոտ 20 տարի, մինչ այդ Ադրբեջանի նախագահն էր նրա հայրը՝ Հեյդար Ալիևը։