22 հունվարի 2024 - 12:44 AMT
Կարեն Խաչանովն ավարտել է ելույթը Ավստրալիայի բաց առաջնությունում

ՌԴ–ն ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովըդուրս է մնացել պայքարից Ավստրալիայի բաց առաջնությունում և չի կարողացել դուրս գալ Մելբուռնում ընթացող քառորդ եզրափակիչ:

Խաչանովը 4:6, 5:7, 3:6 հաշվով պարտվել է աշխարհի չորրորդ ռակետ իտալացի Յաննիկ Սիններին, հայտնում է Interfax-ը։

Չնայած պարտությանը՝ Խաչանովն աչքի է ընկել «անհավանական գեղեցիկ հարվածով», ինչպես գրում են լրատվամիջոցները։

Խաչանովն ըստ դասակարգման աշխարհի 15–րդ ռակետն է։