2022–ի փետրվարից հետ, Ուկրաինայի դեմ պատերազմի և զորակոչի պատճառով, Ռուսաստանից հեռացածների շրջանում փոխվել է վստահության մակարդակն ընդունող երկրի քաղաքացիների և իշխանությունների նկատմամբ։ Այդ են վկայում OutRush նախագծի շրջանակում ավելի քան 10,000 վերաբնակների շրջանում անցկացված հարցման արդյունքերը։
Հարցումներն անցկացվել են 2022–ի մարտին և սեպտեմբերին և 2023–ի մայիս–հուլիսին ավելի քան 100 երկրում։
Ընդունող երկրների քաղաքացիների հանդեպ վստահությունը 2023-ին հասել է 86%–ի, մինչդեռ 2022–ի գարնանն ու աշնանը այն կազմում էր 81%, մինչդեռ կառավարությունների հանդեպ վստահության մակարդակը 2022–ի սեպտեմբերին 66%–ից նվազել է մինչև 53% և չի փոխվել։
ՌԴ–ից հեռացած ռելոկանտներն ամենից շատ վստահում են Գերմանիայի (85%) և Հայաստանի (68%) կառավարություններին, գրում է «Կոմերսանտը»։
Սերբիայում այդ ցուցանիշը կազմում է 53%, Իսրայելում՝ 46%, Վրաստանում՝ 27%, Թուրքիայում՝ 20%։
Նշվում է, որ Վրաստանի պարագայում վստահության անկումը պայմանավորված է «Վրացական երազանքի» կուսակցության կողմից ձևավորված կառավարության քաղաքականությամբ։ Թուրքիայի պարագայում՝ բացասաբար է անդրադարձել կացության իրավունքի երկարացման մերժումները ռուսաստանցիների համար։
Ըստ հետազոտման, ՌԴ–ից հեռացածների երկու ալիքների պարագայում էր նրանց բացարձակ մեծամասնությունն ունի բարձրագույն կրթություն, նրանք նմանություն ունեն նաև ընտանեկան դրության առումով, նրանց հատուկ է քաղաքացիական և քաղաքական ակտիվության բարձր մակարդակ։