5 փետրվարի 2024 - 12:52 AMT
Վարազդատ Հարոյանը տեղափոխվել է չինական ակումբ

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը տեղափոխվել է չինական ակումբ: Նա պայմանագիր է կնքել չինական Qingdao West Coast ակումբի հետ, գրում է Sportball 24-ը։

Ակումբը նոր մրցաշրջանից կխաղա Չինաստանի Բարձրագույն լիգայում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հարոյանը լքել է ղազախական «Աստանան»՝ խզելով պայմանագիրը։