6 մայիսի 2009 - 19:12 AMT
Հայաստանի համար առավել լավ սցենարը կլինի ոչ մեծ տնտեսական անկումը
Հայաստանի համար առավել լավ սցենար կարելի է անվանել ոչ մեծ տնտեսական անկումը, Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն եւ նախագահ Մանուկ Հերգնյանը: Նրա խոսքերով, ճգնաժամի վերաբերյալ կանխատեսումներ անելը շատ բարդ է, եւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի շարունակականության եւ զարգացման երեք սցենար գոյություն ունի:

Համաձայն Հերգնյանի առաջին սցենարի` տնտեսության վերականգնումը տեղի կունենա շատ արագ ընթացիկ տարվա վերջում. սա ավելի լավատեսական սցենար է:

«Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահի կարծիքով, հիմնարար սցենարով նախատեսված է, որ տնտեսական ճգնաժամը կտեւի 3-4 տարի: «Դա նշանակում է, որ եթե ճգնաժամն արդեն մեկ տարի գոյություն ունի, ապա վերականգնումը կտեւի 2-3 տարի»,- ասել է նա:

Երրորդ սցենարի գաղափարը ցանկացած կոնկրետ կանխատեսման անհնարինության մեջ է, քանի որ այս ճգնաժամն իսկապես գլոբալ է եւ ունի ինքնատիպ բնույթ: «Նույնիսկ 30-ականների Մեծ դեպրեսիան այսքան գլոբալ չէր»,- նշել է Հերգնյանը:

Դրա հետ կապված նա ավելացրեց, որ Հայաստանին տարվա կտրվածքով դժվար թե հաջողվի ապահովել տնտեսական աճի ինչ-որ տեմպեր: «Հայաստանի համար ավելի լավ սցենարը կլինի ոչ մեծ տնտեսական անկումը»,- ասել է հետազոտական կենտրոնի նախագահը:

Հայաստանի տնտեսական անկումը 2009-ի հունվար-մարտ ամիսներին, համեմատած 2008-ի համանման շրջանի, կազմել է 6.1 տոկոս: