21 փետրվարի 2024 - 10:00 AMT
Հայտնի է 0-ներով համարանիշերի աճուրդի օրը

Հայտնի է 0-ներով համարանիշերի աճուրդի օրը` փետրվարի 23–ին։ Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի աճուրդի մասին մանրամասներ է հայտնել ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը։

Առաջին աճուրդին դրված է 0–ներով 48 համարանիշ։ Աճուրդն էլեկտրոնային է, տևելու է 3 աշխատանքային օր։ Բոլոր հայտագրված մասնակիցները ծանուցում են ստացել։ Մասնակիցների անունները չեն հրապարակվի։

Համարանիշը հնարավոր չէ վերավաճառել։ Պետհամարանիշը ձեռք բերելու համար աճուրդի մասնակիցը պետք է մրցակցի առաջարկած գնից ամեն քայլով 50-100 հազար դրամով բարձրացնի գինը: