26 փետրվարի 2024 - 10:52 AMT
Միրզոյանը ելույթ կունենա Ժնևում ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի նիստում

Փետրվարի 26-27-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում:

Նախարար Միրզոյանը ելութով հանդես կգա ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներում:

Կայանալու են նաև հանդիպումներ բարձրաստիճան գործընկերների հետ: