Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Էմանուելե Պոցցոլոն, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ստեփանակերտում Շառլ Ազնավուրի կիսանդրին քանդելուն, նշել է, որ հայերի նկատմամբ ատելությունը սպի է թողնում պատմության մեջ։ Այդ մասին նա գրել է X–ի իր միկրոբլոգում։
«Ստեփանակերտում քանդվել է համաշխարհային երաժշտության մեծագույն ներկայացուցիչներից մեկի՝ Շառլ Ազնավուր հիշատակին կանգնեցված կիսանդրին։ Հայերի հանդեպ ատելությունը, քրիստոնեական խաչերի ավերումը սպի է թողնում պատմության և մշակույթի մեջ»,–ասվում է գրառման մեջ։
Պոցցոլոն նաև գրել է՝ «արթնացի՛ր, Արևմուտք»։
Ադրբեջանցիները քանդել են Ստեփանակերտում կանգնեցված Շառլ Ազնավուրի կիսանդրին, ինչպես նաև բազմաթիվ այլ հուշարձաններ և մշակույթի կոթողներ և Արցախի մայրաքաղաքում, և Ադրբեջանի հսկողության տակ անցած այլ բնակավայրերում։