7 մայիսի 2009 - 14:15 AMT
Բաքուն մտադիր է բարձրացնել Թուրքիայի համար գազի սակագները
Ներկայումս թուրքական վարչակազմը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ` ադրբեջանական գազի գների բարձրացման հարցի շուրջ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Իլդիզը:

Նրա խոսքերով, BOTAS պետական թուրքական կորպորացիայի գլխավոր տնօրինության ներկայացուցիչները գտնվում են Բաքվում` ադրբեջանական գազի գների բարձրացման հարցի առնչությամբ: «Մենք նաեւ ծրագրում ենք հանդիպում ունենալ Պրագայում ադրբեջանական կողմի հետ», - նշել է նախարարը, ավելացնելով, որ հույսեր է տածում խնդրի լուծման առնչությամբ, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:

Նախկինում Բաքուն հայտարարել էր, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Անկարայի համար գազի գինը կբարձրացնի: