Պաշտոնական այցով Իրանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Իրանի պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարար Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
Քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները:
Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, վերահաստատել իրենց դիրքորոշումները` Հարավային Կովկասում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման վերաբերյալ:
Պապիկյանը հանդիպել է նաև Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
Պապիկյանը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել պատերազմում նահատակված իրանցի զինվորների հուշարձանին։