7 մարտի 2024 - 16:20 AMT
Մարտի 8-ից 10-ը փակ է լինելու Մյասնիկյանի Նոր-Նորքից դեպի Կենտրոն ուղղությունը

Մարտի 8-ին՝ ժամը 08:00-ից մինչև մարտի 10-ը՝ ժամը 23:00-ն, փակ է լինելու Մյասնիկյան պողոտայի Նոր-Նորք վարչական շրջանից դեպի Կենտրոն վարչական շրջան ուղղությունը:

Դա պայմանավորոված է Մյասնիկյան պողոտան հատող Նորքի ջրանցքի երկաթյա խողովակաշարը նորով փոխարինելու աշխատանքներով, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտու հաշվին: