7 մայիսի 2009 - 17:33 AMT
Կենտրոնական բանկի նախագահը ժամանել է Գերմանիա մասնակցելու Գերմանահայկական հիմնադրամի դիտորդ խորհրդի հերթական նիստին
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր մեկնել է Ֆրանկֆուրտ, որպեսզի մայիսի 7-8-ը մասնակցի Գերմանահայկական հիմնադրամի դիտորդ խորհրդի հերթական նիստին: Այդ մասին հաղորդում է ԿԲ մամլո ծառայությանը:
Հաղորդագրության համաձայն, նիստի ժամանակ քննարկվելու են փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկային ծրագրերի աջակցության, բնակարանային շուկայի կայուն զարգացման եւ վերականգնվող էներգետիկայի զարգացման հարցերը:
Այդ ծրագրերի շրջանակներում գերմանական KfW բանկի հետ բանակցություններ են վարվելու նոր միջոցներ ներգրավելու վերաբերյալ:
Գերմանահայկական ֆոնդը (ԳՀՖ) ստեղծվել է 1998-ին Հայաստանի եւ Գերմանիայի կառավարությունների կողմից Հայաստանի փոքր բիզնեսի աջակցության համար ֆինանսական համաձայնության հիման վրա: