7 մայիսի 2009 - 21:09 AMT
Հայաստանում թողարկվել է սննդամթերքի վերադարձի փորձնական նախագիծը
Սպառողների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության կողմից անցկացված սոցիալական հետազոտությունները ցույց են տվել, որ եւ' հասարակական կազմակերպությունները, եւ' բիզնեսը, եւ' որակավորման օրգանները, եւ' պետկառույցները շատ կարեւոր են համարում քաղաքացիների տեղեկացվածությունը, փոխհամագործակցությունը, ինչպես նաեւ ոչ միայն որակավորման մարմինների, լաբորատորիաների թափանցիկ գործունեությունը, այլ նաեւ բոլոր տեսչական մարմինների, PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է Հայաստանի Սպառողների իրավունքների պաշպտանության միության նախագահ Աբգար Եղոյանը: «Չկա թափանցիկություն տարբեր կառույցների միջեւ, եւ պետք է տեղեկատվության փոխանակում անել մեկ կայքում»,- ասել է նա:
Նրա խոսքերով, արդեն կատարվել է առաջին քայլը: «3 ամիս առաջ մենք նամակ ենք գրել Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ու անասնաբուժության պետական տեսչություն` խնդրանքով տեղեկատվություն տրամադրել տույժերի տարեկան ծավալի մասին համապատասխան տեսչությունների, որակավորման կազմակերպությունների նկատմամբ, եւ այդ տեղեկատվությունն այժմ տեղադրված է մեր պաշտոնական կայքում»,- ասել է նա: Եղոյանը նշել է, որ պետերաշիքների աջակցությունն այս հարցում վկայում է այն մասին, որ պետությունը նույնպես հետաքրքրված է նրանում, որ յուրաքանչյուր ապրանք ունենա որակի հավաստագիր, որը կապահովի նրա անվտանգությունը: «Բնական է, որ հավաստագրեր տրամադրելիս բացառված չէ նաեւ կաշառակերության գործոնը, ինչի հետ կապված մենք դիմեցինք կայք ստեղծելու առաջարկով, որպես սպառողների տեղեկացվածության բարձրացման գործիք, որում տեղադրվելու է տեղեկություն այն մասին, թե որ ապրանքն ունի որակավորում, համապատասխանում է արդյոք որակի չափորոշիչներին»,- ավելացրել է նա:
Դրա հետ կապված Սպառողների իրավունքների պաշտպանության միության նախագահը նշեց, որ մասնավոր կազմակերպությունները պետք է աշխատեն թափանցիկ եւ չվախենան պետստուգումներից: «Ապագայում մենք կաշխատենք սպառողական քաղաքականության կատարելագործման ուղղությամբ` դա մեկ համակարգի մաս է, որը կոչվում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն»,- ասել է նա:
Եղոյանը տեղեկացրեց, որ մայիսի 14-ին Կանադայում մասնակցելու է ISO-26 չափորոշիչի միջազգային սեմինարին, որը նվիրվելու է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության չափորոշիչին: Սպառողների իրավունքների պաշտպանության միության նախագահի խոսքերով միջազգային սեմինարին մասնակցելու են նաեւ եվրոպական երկրները` Սերբիան, Ռումինիան եւ Հայաստանը:
Բացի դրանից, Եղոյանը հաղորդեց, որ Կազմակերպությունը սննդի վերադարձի հատուկ եղանակների (recall) փաթեթ է մշակում: «Մենք այժմ կաթնամթերքի արտադրության փորձնական նախագիծն ենք թողարկում»,- ասել է նա: Եղոյանը նշեց, որ դա թույլ կտա սպառողին նախապատվություն տալ այն արտադրողին, որը պատասխանատվություն է կրում իր արտադրանքի համար: Այդ դեպքում, նրա խոսքերով, վաճառողը մեղավոր կհամարվի,քանի որ արտադրողը միշտ պատրաստ է ետ վերցնել արտադրանքը: «Երկրում պետք է այնպիսի ընթացակարգ լինի, որի համաձայն յուրաքնչյուր վաճառող պետք է ետ վերցնի ժամկետն անցած ապրանքը»,- ասել է նա:
Ինչպես հայտնել է Եղոյանը, Կազմակերպությունը նախատեսում է այդ նախագիծը ներկայացնել 8 հիմնական արտադրողների հաստատմանը, իսկ սպառողները կտեղեկացվեն այն մասին, որ արտա դրողը պատրաստ է ետ վերցնել ժամկետն անցած ապրանքը վերամշակման կամ ոչնչացման: «Դա առաջին քայլը կլինի ուղղված նրան, որ սպառողն օգտագործի բարեխիղճ արտադրողի արտադրանք»,- ասել է Սպառողների իրավունքների պաշտպանության միության նախագահը:
Երեւանում կլոր սեղան է տեղի ունեցել «Մեծ թափանցիկություն եւ հստակություն եւ' սննդի որակավորման ոլորտում, եւ' ստուգումների ոլորտում» թեմայով, որին մասնակցել են Գյուղնախարարության, Առողջապահության նախարարության ներկայացուցիչներ, որակավորման կազմակերպություններ եւ ուրիշներ: