Հայաստանն ապաստան կտրա Բելառուսում զինվորական ծառայությունից խուսափելու մեջ մեղադրվող Յարոսլավ Նովիկովին։ Բելառուսի ընդդիմության ղեկավար Սվետլանա Տիխանովսկայան այդ հարցը բարձրացրել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Եվրանեսթի կոնգրեսի շրջանակում։
Հայաստանի ներկայացուցիչներն ասել են, որ բելառուսական անվտանգության ուժերի դիմումով Հայաստանում կալանավորված ակտիվիստ Յարոսլավ Նովիկովը քաղաքական ապաստան կստանա, գրում է «Պոզիրկը» Տիխանովսկայայի մամուլի ծառայության վրա հղումով։
Նովիկովը ձերբակալվել էր Երևանում փետրվարի 2-ին Բելառուսի գլխավոր դատախազության պահանջով։ Նա քաղաքական ապաստան էր խնդրել։