8 մայիսի 2009 - 13:38 AMT
Եվրոյի գոտու տնտեսությունը կայունացման որոշ նշաններ է դրսեւորում
Եվրոյի գոտու տնտեսությունը կայունացման որոշ նշաններ է դրսեւորում, ինչի մասին վկայում են վերջին տնտեսական տեսությունները, հայտարարել է Եվրոպական Կենտրոնական բանկի (ԵԿԲ) ղեկավար Ժան Կլոդ Տրիշեն:
«Վերջին տնտեսական տվյալներն ու տեսությունները կայունացման որոշ նշաններ ունեն շատ ցածր մակարդակով առաջին եռամսյակի արդյունքում, որի մակարդակն ակնկալվածից ցածր էր»,-ասել է ԵԿԲ-ի ղեկավարը:
Տրիշեի հայտարարությունը հաջորդել է առանցքային հաշվարկման դրույքը 0,25 կետով նվազեցնելու վերաբերյալ ԵԿԲ-ի որոշմանը` մինչ նոր պատմական նվազագույն նիշը` 1 տոկոսը, անկման մեջ գտնվող եվրոպական տնտեսությանը խթանելու նպատակով:
«Համաշխարհային տնտեսությունը, այդ թվում եվրոյի գոտում, դեռեւս լուրջ անկում է ապրում: Ակնկալվում է, որ արտաքին եւ ներքին սպառումը ողջ 2009 թվականի ընթացքում ցածր է մնալու եւ կսկսի աստիճանաբար վերականգնվել 2010թ. ընթացքում»,-ԵԿԲ-ի ղեկավարին է մեջբերում «Ռոյթերս» գործակալությունը:
Տրիշեն ակնկալում է, որ ԵԿԲ-ի նպատակը` սղաճը պահել 2 տոկոսի սահմանում, իրականացվեց:
«Ֆինանսական վերլուծության արդյունքներն վկայում են այն մասին, որ սղաճային ճնշումը թուլանում է»,-ասել է Տրիշեն:
Չնայած եվրոյի գոտում տնտեսության կայունացման որոշ նշաններին` Եվրահանձնաժողովն այս շաբաթ կանխատեսում է հրապարակել, որի համաձայն եվրոյի գոտւմ ՀՆԱ-ն 2009 թվականին կնվազի 4 տոկոսով: