8 մայիսի 2009 - 16:26 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ը նշում է, որ նշանակալից առաջընթաց է ձեռքբերվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում
ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Բերնար Ֆասիեն(Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (ՌԴ) հանդես են եկել հայտարարությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպման արդյունքների առնչությամբ: Հայտարարության մեջ նշվում է, որ զգալի առաջընթաց է ձեռքբերվել հակամարտության կարգավորման գործընթացում: «Համանախագահները մտադիր են մոտ ապագայում կրկին այցելել Տարածաշրջան նախագահների Սանկտ-Պետերբուրգում կայանալիք հաջորդ հանդիպումը նախապատրաստելու նպատակով: Միջնորդները նաեւ ակնկալում են, որ հետագա հանդիպումներում հիմնարար սկզբունքների որոշակի իրականացում եւ բեկում կլինի միչեւ ընթացիկ տարվա վերջ», - ընդգծվում է հայտարարության մեջ: