10 ապրիլի 2024 - 13:09 AMT
ԱԺ նախագահ․ Վարչապետի ելույթը ճշմարտություն է, որն ապագա է փոխում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին խորհրդարանում, որտեղ նա ներկայացնում էր կառավարության 2023թ․ գործունեության կատարողականը, հայտարարել է, որ այդ «ելույթը ճշմարտություն է, որն ապագա է փոխում»։ Այդ մասին նա գրել է Տելեգրամի իր ալիքում։

«Վարչապետի ելույթը ճշմարտություն է, որը պետք է բարձրաձայնել, ճշմարտություն է, որը պետք է ասել, ճշմարտություն է, որը ապագա է փոխում»,–գրել է նա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատմական ու իրական Հայաստանը համատեղելի չեն և նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։ Ըստ Փաշինյանի պետք է կենտրոնանալ իրական Հայաստանի շահերի սպասարկման վրա և արձանագրել «պատմական Հայաստանին երբևէ վերադառնալու անհնարինությունը»։ նՓաշինյանն ասել է, թե պատմական Հայաստանի մեր տեսլականը մեզ միշտ առաջնորդելու է դեպի ցեղասպանության թակարդը, «որտեղ հայտնվելով, մենք փրկչի և հովանավորի կարիք ենք զգալու»։