Իրանը վերականգնել է երկրի տարածքով Հայաստանից խոշոր եղջերավոր կենդանիների տարանցիկ փոխադրումը, հայտնում է ՍԱՏՄ-ն։
Կենդանիներն Իրանի տարածքով պետք է անցնեն առանց կանգառի կամ բեռնաթափման իրավունքի։
Նշվում է, որ որոշումը կայացվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տարվող բանակցությունների արդյունքում։