11 ապրիլի 2024 - 13:46 AMT
Երևան կժամանի Ֆրանսիայի Սենատի՝ ՀՀ հետ բարեկամական խմբի ղեկավարը

Ապրիլի 19–ին Հայաստան կժամանի Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությունը։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել պատվիրակության ընդունելության վերաբերյալ։

Այցը կտևի մինչև ապրիլի 26–ը։