ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե արդյոք ՀՀ վարչապետն այցելելու է ՌԴ՝ մասնակցելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։
Նրա խոսքով՝ այդ հարցը քննարկվում է, հայտնում է «Հայկական ժամանակը»։
«Եթե որոշում լինի, հանրային հայտարարություն կլինի»,–ասել է նա։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը կայանալու է մայիսի 7–ին։
Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովին, որը կայանալու է մայիսի 8–ին, Հայաստանի մասնակցության հարցը քննարկվում է։ Այդ մասին ապրիլի 10–ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթել է մարտի 15-17–ը կայացած նախագահական ընտրություններում՝ ընտրվելով 6 տարով, և կպաշտոնավարի մինչև 2030–ի մայիսի 7–ը։