IDBank-ը սկսում է բացառիկ արշավ Wildberries հարթակում առցանց գնումների սիրահարների համար։ 2024-ի ապրիլի 15-ից սկսած, առցանց գնումներ կատարելով Wildberries-ում, կարելի է վճարել IDBank-ի քարտերով և ստանալ մինչև 1% քեշբեք գնումների դիմաց։
Այս արշավի շրջանակում այժմ կարելի է վայելել Wildberries-ից գնումներ կատարելու հարմարավետությունը՝ միաժամանակ ստանալով քեշբեքեր Ձեր կատարած յուրաքանչյուր գնման դիմաց։ Անկախ գնումների տեսակից՝ հագուստ, տեխնիկա, կոշիկ, տնային պարագաներ, Դուք կարող եք օգտվել առաջարկից, որը կգործի մինչև 2024թ․-ի հունիսի 15-ը ներառյալ։
Արշավի կարևոր պայմաններից են՝
-Visa Rocket քարտերի համար գործող 0․5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0․5% քեշբեքը, այսինքն՝ արշավի շրջանակում Դուք կստանաք հանրագումարային 1% cashback,
- Բանկի ցանկացած այլ Քարտերի դեպքում կստանաք 1% քեշբեք, ընդ որում՝ արշավին մասնակցում են նաև բիզնես քարտերը։
Մեկ ամսվա ընթացքում առավելագույն քեշբեքի սահմանաչափը 5 000 դրամ է, իսկ կուտակված քեշբեքը կմուտքագրվի Ձեր հաշվին հաջորդող ամսվա մինչև 15-րդ աշխատանքային օրը։ Վերադարձված գնումների դիմաց քեշբեք չի վճարվում։ Արշավի իրականացման բոլոր մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքում։
Առաջարկից օգտվելու համար պարզապես պետք է կցել IDBank-ի քարտերը Wildberries հարթակում և վայելել անվտանգ ու շահավետ առցանց գնումները։ Եթե չեք հանդիսանում IDBank-ի քարտապան, ապա կարող եք պատվիրել քարտերն առցանց՝ Idram&IDBank առցանց հարթակով կամ Բանկի պաշտոնական կայքի միջոցով։
«Մաղթում ենք հաճելի ու շահավետ գնումներ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։