Եվրախորհրդարանում կքննարկեն մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում։ Քննարկումը տեղի կունենա ապրիլի 24–ին։
Խորհրդարաններին կներկայացվի բանաձևի նախագիծ, որը կոչվում է «Վերջին հետապնդումներն Ադրբեջանում քաղաքացիական հասարակության դեմ՝ դոկտոր Գուբադ Իբադօղլուի և Իլհամիզ Գուլիևի գործերը»։ Այդ մասին հայտնել է Իբադօղլուի եղբայրը՝ Գալիբ Բայրամովը, գրում է Turan.az-ը։
Բանաձևում անդրադարձ կա նաև Abzas Media–ի և Toplum Tv–ի լրագրողների գործերին։ Քվերակությունը տեղի կունենա ապրիլի 25–ին։
2023–ի սեպտեմբերին Եվրախորհրդարանն արդեն ընդունել է բանաձև Իբադօղլուի գործով՝ պահանջելով ազատ արձակել նրան։
Ակտիվիստ Գուլիևը, որին ձերբակալել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով, պատմել էր Abzas Media–ին, թե ինչպես է ոստիակնությունը կեղծում թմրանյութերի հետ կապված քրեական գործերը։