22 ապրիլի 2024 - 12:49 AMT
Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից հատվածում նոր պուրակ է կառուցվել

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից մոտ 2500 քմ հատվածում նոր պուրակ է կառուցվել: Արվել է ամեն ինչ, որ այցելուների համար պուրակը հարմարավետ լինի՝ ջրավազաններ, շատրվանային համալիր, նստարաններ ու ԼԵԴ լուսավորության համակարգ։

Աշխատանքները սկսվել են նախորդ տարի ամռանը, մեկ տարի չանցած պուրակը կհանձնվի բնակիչներին, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։