26 ապրիլի 2024 - 18:20 AMT
ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները։ Այդ մասին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, հայտնում է Aysor.am-ը։

«Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները՝ տեքստի 9-րդ խմբագրությունը»,- ասել է ԱԳՆ խոսնակը:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իրատեսական է համարում մինչև նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։