11 մայիսի 2009 - 17:36 AMT
Անգելա Մերկելը եւ Նիկոլյա Սարկոզին դեմ են առանց սահմաններ Եվրոպային
Անգելա Մերկելը եւ Նիկոլյա Սարկոզին դեմ են արտահայտվել ԵՄ անդադար ընդլայնմանը եւ Թուրքիայի ընդգրկմանը այդ կազմակերպության կազմի մեջ: Սարկոզին նաեւ պաշտպանեց Գերմանիայի ձգտումը` ստանալ ՄԱԿ Անվտանգության խորհրդում մշտական տեղ:

«Ոչ մի իմաստ չունի ԵՄ կազմի մեջ ընդգրկել նոր անդամներ, եթե այդ կազմակերպությունը անգործունակ է»,- ասել է Անգելա Մերկելը Բեռլինում ֆրանս-գերմանական համագումարի ժամանակ, որը կազմակերպվել էր Junge Union Քրիստոնեադեմոկրատական երիտասարդական կազմակերպության կողմից: Դաշնային կանցլերը կրկին դեմ արտահայտվեց Թուրքիայի հետ ԵՄ արտոնյալ գործընկերությանը, այդ երկիրը որպես ԵՄ լիիրավ անդամ ընդունելու փոխարեն:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, որը նույնպես ներկա էր այդ համագումարին Միության Jeunes Populaires երիտասարդական կազմակերպության` ի պաշտպան ժողովրդական շարժման ներկայացուցիչների հետ, ընդգծեց, որ Եվրոպան առանց սահմանների կնշանակի «Եվրոպա առանց արժեքների»:
Bild am Sonntag թերթի հետ հարցազրույցում նա հայտարարեց. «Մեզ պետք է լավ կազմակերպված Եվրոպա: Բայց դա նաեւ նշանակում է այն, որ մենք չենք կարող անվերջ ընդլայնվել: Մենք չպետք է Թուրքիային նոր դատարկ խոստումներ տանք»: