11 մայիսի 2024 - 13:26 AMT
ՀՀ-ն կողմ է քվեարկել է ՄԱԿ-ում Պաղեստինի իրավունքների ընդլայնման բանաձևին

Հայաստանը կողմ է քվեարկել բանաձևին, որով ընդլայնվում են Պաղեստինի իրավունքները ՄԱԿ-ում։ Քվեարկության արդյունքները հրապարակվել են ՄԱԿ–ի պաշտոնական էջում։

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել, որն ընդլայնում է Պաղեստինի իրավունքները համաշխարհային կազմակերպությունում, ինչպես նաև Անվտանգության խորհրդին հորդորում է վերանայել ՄԱԿ-ին երկրի անդամակցության հարցը:

Բանաձևին կողմ են քվեարկել նաև Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան։ Վրաստանը ձեռնպահ է մնացել, հայտնում է Sputnik Արմենիան։

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ընդունած որոշման համաձայն` սեպտեմբերին սկսվող գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանից սկսած Պաղեստինը լրացուցիչ իրավունքներ և արտոնություններ կստանա կազմակերպությունում: Պաղեստինը կունենա երկրների խմբերի անունից հայտարարություններ անելու իրավունք, ՄԱԿ-ի կոնֆերանսներին, գլխավոր վեհաժողովի կամ ՄԱԿ-ի այլ մարմինների հովանու ներքո գումարվող միջազգային կոնֆերանսներին և խորհրդակցություններին լիարժեք մասնակցելու իրավունք:

Բանաձևը հաստատում է Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդ թվում՝ Պաղեստինի անկախ պետության իրավունքը:

ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը վրդովված պատռել է ՄԱԿ-ի կանոնադրությունը։

«Դուք ձեր ձեռքերով պատռում եք ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Այո՛, դուք դա եք անում: Ամո՛թ ձեզ»,- հայտարարել է Գիլադ Էրդանը։

Պաղեստինը կունենա երկրների խմբերի անունից հայտարարություններ անելու իրավունք, ՄԱԿ-ի կոնֆերանսներին, գլխավոր վեհաժողովի կամ ՄԱԿ-ի այլ մարմինների հովանու ներքո գումարվող միջազգային կոնֆերանսներին և խորհրդակցություններին լիարժեք մասնակցելու իրավունք: