14 մայիսի 2024 - 13:48 AMT
Ադրբեջանը ոչնչացրել է Արցախյան և Հայրենական պատերազմների զոհերի հիշատակի հուշարձանը

Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել իր հսկողության տակ անցած Արցախի ոչ միայն մշակութային կոթողները, այլև հուշարձանները։

Ադրբեջանցիները ոչնչացրել են Արցախի Ասկերան շրջանում գտնվող Արցախյան և Հայրենական մեծ պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, հայտնում է Karabakh Records տելեգրամյան ալիքը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին, իսկ ավելի վաղ Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին: