15 մայիսի 2024 - 11:08 AMT
Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Փարիզ

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մայիսի 15-19-ը կլինի Երևանի գործընկեր քաղաք Փարիզում:

Այցի շրջանակում Երևանի քաղաքապետը հանդիպումներ կունենա Փարիզի գործընկերոջ՝ Անն Իդալգոյի և Իլ դը Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսի հետ:

Երևանյան պատվիրակության անդամները կայցելեն նաև քաղաքային և տարածաշրջանային նշանակության մի շարք կառույցներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։