Մայիսի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնելու է Կատարի մայրաքաղաք, հայտնում է ԱԽ քարտուղարի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Գրիգորյանը Դոհայում մասնակցելու է Համաշխարհային անվտանգության ֆորումին:
Աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ: