12 մայիսի 2009 - 16:55 AMT
Սփյուռքի ուսանողները, որոնք ճարտարապետություն են ուսանում, վճարելու են այնքան, ինչքան ՀՀ քաղաքացիները
Այս տարի սփյուռքի ուսանողները Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի ուսանողները վճարելու են այնքան, որքան եւ ՀՀ քաղաքացիները: Այս որոշումն ընդունվել եւ ներկայացվել է համալսարանին ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից այն բանից հետո, երբ սփյուռքի ուսանողներն իրենց դժգոհությունն արտահայտեցին կրթության համար վճարների վերաբերյալ: Ի սկզբանե այս որոշումը տարածվում էր միայն ԱՊՀ երկրների հայազգի ուսանողների վրա, բայց այժմ այն գործում է նաեւ հայկական սփյուռքի բոլոր ներկայացուցիչների համար:

«Ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ճարտարապետական ֆակուլտետին այս որոշման համար: Հուսով եմ, նմանատիպ որոշում կընդունվի ՀՀ այլ բուհերի համար»,- նշել է ՀՀ սփյուռքի հարցերով նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նշենք, որ նմանատիպ դիմում հղվել էր նաեւ Երեւանի պետական բժշկական համալսարանին, սակայն այն չէր բավարարվել: