24 մայիսի 2024 - 14:12 AMT
Ադրբեջանում 3 նոր ռազմական քոլեջ կբացվի

Ադրբեջանում 3 նոր ռազմական քոլեջ կբացվի՝ Բաքվում, Գյանջայում և Նախիջևանում։ Դրանք կլինեն Պաշտպանության նախարարությանը կից և կունենան հատուկ նշանակության ուսումնական հաստատությունների կարգավիճակ։

Կառավարության որոշմամբ հաստատվել են այդ հաստատությունների կանոնադրությունները, հայտնում է APA-ն։

Քոլեջների ղեկավարներին, Պաշտպանության ազգային համալսարանի ռեկտորի ներկայացմամբ, հաստատում և ազատում է պաշտպանության նախարարը։