12 մայիսի 2009 - 19:00 AMT
Բրայզան փորձում է պարտադրել հանրությանը ԼՂՀ-ն վերադարձնելու անխուսափելիության մասին միտքը
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումն արտացոլող հայտարարություններում տեղ գտնող բազում սխալներն ու հետագա ուղղումները եւ Վաշինգտոնի դիրքորոշումը հակամարտության կարգավորման վերաբերյալ նույն շղթայի օղակներն են,-հայտարարել է հայ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: «Այն փաստը, որ ԱՄՆ-ն պնդում է, որ ԼՂՀ մերձակա տարածքները պետք է վերադարձվեն, ադրբեջանցի փախստականները պետք է վերադառնան իրենց տները, մոռանալով հայ փախստականների մասին, այն դեպքում, երբ ԼՂՀ կարգավիճակի որոշման վերաբերյալ մշուշոտ ձեւակերպումներ են տրվում` «ինչ-որ քաղաքական կառուցվածք»,-այս ամենն ուղղված է Հայաստանի եւ ԼՂՀ-ի կողմից միակողմանի զիջումներին հասնելուն»,-ասել է Շաքարյանցը:
Շաքարյանցը պատահական չի համարում լրատվական միջոցներով Բրայզային ուղղված հայտարարության տարածումը` «Ղարաբաղի եւ մերձակա տարածքները վերադարձնելու մասին», որը նշել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում: Այս ամենն արտահայտում է Վաշինգտոնի դիրքորոշումն ու ԼՂՀ-ն վերադարձնելու անխուսափելիության մասին միտքը հանրությանը պարտադրելու փորձ է:
«Այսօր Հայաստանում քիչ ռեսուրսներ են մնացել քաղաքական մանեւրի համար, ուստի նա փորձում է կանգնած մնալ այն դիրքերի վրա, որից չի կարելի ետ կանգնել»-ասել է նա` հղում անելով ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Արփի Վարդանյանին, որը ԼՂՀ կարգավիճակի հարցը համարում է պաշտպանության վերջին գիծը, որից ԼՂՀ իշխանությունները չեն նահանջի: