31 մայիսի 2024 - 13:34 AMT
ՀՀ–ում և Ուկրաինայում 4 մարդ է ձերբակալվել կիբերհանցավորության դեմ Եվրոպոլի հատուկ գործողության արդյունքում

ՀՀ–ում և Ուկրաինայում 4 մարդ է ձերբակալվել, ավելի քան 100 ինտերնետ սերվեր է անջատվել կամ վնասվել միջազգային կիբերհանցավորության դեմ հատուկ գործողության արդյունքում, հայտնում է Reuters-ը Եվրոպոլի վրա հղումով։

Գործողությունը, որն իրականացվել է մայիսի 27-29-ը, Եվրամիության իրավապահ գործակալության կողմից որակվել է որպես «երբևէ ամենամեծ գործողությունը բոտցանցերի դեմ, որոնք կարևոր դերակատարում ունեն գումարների շորթման ծրագրերի տարածման գործում»:

Ապամոնտաժված բոտցանցերի թվում են IcedID, Smokeloader, SystemBC, Pikabot և Bumblebee ցանցերը։

Հատուկ գործողությունը նախաձեռնել և անցկացրել են Ֆրանսիան, Գերմանիան և Նիդերլանդները։

Հազարավոր մարդիկ են զգուշացվել, որպեսզի կարողանան պաշտպանվել դրամաշորթ ծրագրերից։