12 մայիսի 2009 - 19:49 AMT
Այսօր կկայանա Եվրատեսիլ 2009-ի առաջին կիսաեզրափակիչը
Այսօր Մոսկվայի Օլիմպիական բեմում տեղի կունենա «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: 18 մասնակից երկրները, որոնցից Ինգա եւ Անուշ Արշակյանները կովկասյան տիրուհիների կերպարով կներկայացնեն «Նոր պար» (Ջան-ջան) երգը եւ կպայքարեն եզրափակչին մասնակցելու համար, որը կկայանա մայիսի 16-ին:
Առաջին մրցութային երեկոն վարելու են հաղորդավար Անդրեյ Մալախովը եւ սուպեր-մոդել Նատալյա Վոդյանովան: Հեռուստադիտողների սմս-քվեարկության եւ յուրաքանչյուր մասնակից-երկրից ներկայացուցիչներից բաղկացած ժյուրիի ներսում քվեարկության արդյունքում յուրաքանչյուր կիսաեզրափակչից եզրափակչի համար կընտրվեն 10 մասնակիցներ:
«Նոր պար» (Ջան-ջան) երգը գրել է Մանե Հակոբյանը Վարդան Զադոյանի եւ Ավետ Բարսեղյանի խոսքերի հիման վրա: Աղջիկների կերպարի համար աշխատել է «Fresh Art» դիզայներական եռյակը: