Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով:
Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների, ինչպես նաև մայիսի 25-26-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Լոռու մարզում ավերված երկաթուղային հատվածները հնարավորինս արագ վերականգնելու՝ Ռուսական երկաթուղիներին տրված հանձնարարականի համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ նաև շնորհավորական ուղերձ է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։
«Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առիթով: Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա։ Մենք կողմ ենք, որպեսզի այս հարաբերությունները շարունակեն հաջողությամբ զարգանալ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։
Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ»,–ասվում է Պուտինի ուղերձում։