7 հունիսի 2024 - 11:51 AMT
Երևանում մեկնարկում են Գինու օրերը

Երևանում մեկնարկում են Գինու օրերը։ Փառատոնը կանցկացվի հունիսի 7-9-ը։

Այս տարի Գինու օրերը կներկայանան նոր կոնցեպտով՝ հիմքում ունենալով հայկական կարասների բազմադարյան պատմությունն ու մշակույթը։

Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է ամբողջ աշխարհին, ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում փառատոնային զբոսաշրջության զարգացումը։

2023 թվականին փառատոնը ունեցել է 120․000 այցելու, որից մոտ 30,000-ը եղել են զբոսաշրջիկները։