20 հունիսի 2024 - 10:28 AMT
Քննարկվել է ԱՄՆ–ՀՀ ուղիղ չվերթեր սկսելու հարցը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Երևան այցելած ԱՄՆ պետքարտուղարության առևտրի և բիզնեսի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուի գլխավորած պատվիրակությունը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ չվերթեր սկսելու վերաբերյալ հարցը,

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը։

Հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանում միջազգային մրցութային ընթացակարգով իրականացվող տարբեր ենթակառուցվածքային, այդ թվում՝ ճանապարհաշինական նախագծերում ամերիկյան ընկերությունների մասնակցության, ամերիկյան ներդրումների ներգրավման վերաբերյալ հարցեր։ Նախարար Սանոսյանը Սառա Մորգենթաուին է ներկայացրել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մանրամասները, նախագծի շրջանակներում սպասվոող ենթակառուցվածքային ծրագրերը, հայտնում է ՏԿԵ նախարարությունը

Անդրադարձ է կատարվել նաև Լոռու և Տավուշի մարզերում աղետից հետո ստեղծված իրավիճակին։ Սառա Մորգենթաուն ընդգծել է, որ աղետից հետո կամուրջների և այլ ենթակառուցվածքների վերականգնման հարցը իրենց ուշադրության կենտրոնում է։

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։